21:20  ,  29 սեպտեմբերի, 2019

Կանանց Հայաստանի Մ-19 թիմը մեկնեց Բոսնիա

Ֆուտբոլի կանանց Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը մեկնել է Բոսնիա-Հերցեգովինայի Դվորովի քաղաք, որտեղ հոկտեմբերի 2-8-ը կանցկացվի 2020 թ. Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման փուլի 10-րդ խմբի մրցաշարը, հայտնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը:

Հայաստանի հավաքականի մրցակիցները կլինեն Բելգիայի, Շվեդիայի և Բոսնիա-Հերցեգովինայի հավաքականի ֆուտբոլիստուհիները: 

Հոկտեմբերի 2-ին Հայաստանի թիմը կմրցի Շվեդիայի, հոկտեմբերի 5-ին՝ Բելգիայի, հոկտեմբերի 8-ին՝ Բոսնիա-Հերցեգովինայի հավաքականների հետ: Գլխավոր մարզիչ Լիանա Հայրապետյանի գլխավորությամբ մրցավայր են մեկնել 20 ֆուտբոլիստուհիներ.

Քրիստինե Պապիկյան (ՖԱ Շիրակ-Հոմենմեն)

Նելլի Փարսադանյան (ՖԱ Ալաշկերտ-աղջիկներ)

Անյուտա Գալստյան (ՖԱ Շիրակ-Հոմենմեն)

Սեդա Հակոբյան (ՖԱ Ալաշկերտ-աղջիկներ)

Անահիտ Կարախանյան (ՖԱ Շիրակ-Հոմենմեն)

Սուսաննա Բադալյան (ՖԱ Ալաշկերտ-աղջիկներ)

Մերի Ղազարյան (ՖԱ Ալաշկերտ-աղջիկներ)

Քաթրին Մելքոնյան (ՖԱ Ալաշկերտ-աղջիկներ)

Մարիամ Հակոբյան (ՖԱ Ալաշկերտ-աղջիկներ)

Տաթևիկ Մովսիսյան (ՖԱ Ալաշկերտ-աղջիկներ)

Անուշ Առաքելյան (ԳՈԼԶ-Ասիրյան)

Միլենա Ասլանյան (ՖԱ Ալաշկերտ-աղջիկներ)

Էլենի Խոդաբախշի (ՖԱ Ալաշկերտ-աղջիկներ)

Գայանե Սարուխանյան (առանց ակումբ)

Թվին Աղաբաբյան (Քալիֆորնիա մեջիք)

Թվին Դերդերյան (Սըրֆ Լոս Անջելես)

Զեբել Համբարյան (Սըրֆ Լոս Անջելես)

Արենի Համբարյան (Սըրֆ Լոս Անջելես)

Նաիրի Դեր-Մգրտիչյան (Լեջենդս Քալիֆորնիա)

Էմի Գարաբեդյան (Սըրֆ Լոս Անջելես)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում