19:09  ,  29 սեպտեմբերի, 2019

Ֆորմուլա-1․ Ռուսաստանի Մեծ մրցանակը՝ Լյուիս Հեմիլթոնի հաղթանակով

Սոչիում անցկացված Ֆորմուլա-1-ի Ռուսաստանի Մեծ մրցանակն ավարտվեց աշխարհի չեմպիոն, «Մերսեդեսի» բրիտանացի մրցարշավորդ Լյուիս Հեմիլթոնի հաղթանակով։ Երկրորդ տեղում է «Մերսեդեսի» մյուս ներկայացուցիչ Վալտերի Բոտասը (Ֆինլանդիա)։

Մրցաշրջանի ավարտից հինգ փուլ առաջ Հեմիլթոնն ընդհանուր հաշվարկում 73 միավորով առաջ է Վալտերի Բոտասից։

Ֆորմուլա-1, Ռուսաստանի Մեծ մրցանակ

  1. Լյուիս Հեմիլթոն («Մերսեդես»)՝ 53 շրջան
  2. Վալտերի Բոտաս («Մերսեդես») +3,829
  3. Շառլ Լեկլեր («Ֆերարի») +5,212
  4. Մաքս Ֆերստապեն («Ռեդ Բուլ») +14,210
  5. Ալեքսանդր Ալբոն («Ռեդ Բուլ») +38,348
  6. Կառլոս Սայնս («Մաքլարեն»)+45,889
  7. Սերխիո Պերես («Ռեյսինգ Փոյնթ») +48,728
  8. Քեւին Մագնուսեն («Հաաս») +57,749
  9. Լանդո Նորիս («Մաքլարեն») +58,779
  10. Նիկո Հյուլկենբերգ («Ռենո») +59,841

Ընդհանուր հաշվարկ

  1. Լյուիս Հեմիլթոն («Մերսեդես»)՝ 322 միավոր
  2. Վալտերի Բոտաս («Մերսեդես»)՝ 249
  3. Շառլ Լեկլեր («Ֆերարի»)՝ 215
  4. Մաքս Ֆերստապեն («Ռեդ Բուլ»)՝ 212
  5. Սեբաստիան Ֆետել («Ֆերարի»)՝ 194
  6. Պյեր Գասլի («Տորո Ռոսո»)՝ 69
  7. Կառլոս Սայնս («Մաքլարեն»)՝ 66
  8. Ալեքսանդր Ալբոն («Ռեդ Բուլ»)՝ 52
  9. Լանդո Նորիս («Մաքլարեն»)՝ 35
  10. Դանիել Ռիկարդո («Ռենո»)՝ 34

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում