17:53  ,  29 սեպտեմբերի, 2019

«Նոա» - «Ալաշկերտ»՝ 1։2 (տեսանյութ)

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 9-րդ տուրում մրցեցին «Նոան» ու «Ալաշկերտը»։ 2։1 հաշվով հաղթանակ տարան ալաշկերտիցիները, որոնց հաղթական գոլը ավելացված ժամանակում խփեց Գեղամ Կադիմյանը։

«Ալաշկերտը» 16 միավորով երրորդ տեղում է եւ 1 միավոր հետ է երկրորդ տեղում ընթացող Գյումրիի «Շիրակից»։ «Նոան» ունի 11 միավոր եւ 7-րդն է։ Առաջատար «Արարատը» վաստակել է 19 միավոր։ 2 հանդիպում քիչ անցկացրած «Արարատ-Արմենիան» 13 միավորով չորրորդն է։

Հայաստանի առաջնություն, 9-րդ տուր

«Նոա» - «Ալաշկերտ»՝ 1։2 (տեսանյութ)

Կիրիլ Բոր, 43 - Վահագն Հայրապետյան, 68, Գեղամ Կադիմյան, 90+2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով