16:29  ,  29 սեպտեմբերի, 2019

«Նապոլին» ուժեղ էր «Բրեշիայից» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 6-րդ տուրում փոխչեմպիոն «Նապոլին» տանը մրցեց «Բրեշիայի» հետ եւ առավելության հասավ 2։1 հաշվով։

Իտալացի Կարլո Անչելոտիի գլխավորած թիմում աչքի ընկան բելգիացի հարձակվող Դրիս Մերտենսը եւ հույն պաշտպան Կոստաս Մանոլասը։ «Բրեշիայի» գոլը խփեց իտալացի հարձակվող Մարիո Բալոտելին։

«Նապոլին» 12 միավորով չորրորդ տեղում է, «Բրեշիան» 14-րդն է՝ 6 միավոր։

Իտալիայի առաջնություն, 6-րդ տուր

«Նապոլի» - «Բրեշիա»՝ 2։1 (տեսանյութ)

Դրիս Մերտենս, 13, Կոստաս Մանոլաս, 45+4 - Մարիո Բալոտելի, 67

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում