15:17  ,  29 սեպտեմբերի, 2019

Եռակի օլիմպիական չեմպիոն Բեկելեն պատմության մեջ երկրորդ արդյունքով հաղթեց Բեռլինի մարաթոնում

Եռակի օլիմպիական չեմպիոն, աշխարհի վեցակի չեմպիոն Կենենիսա Բեկելեն նվաճել է Բեռլինի մարաթոնյան վազքի հաղթողի կոչումը։ 37-ամյա եթովպիացի վազորդը 42 կմ 195 մ-ն հաղթահարել է 2 ժամ 1 րոպե 41 վայրկյանում։ Այս արդյունքը երկրորդ է պատմության մեջ։

Համաշխարհային նվաճումը պատկանում է քենիացի օլիմպիական չեմպիոն Էլիուդ Կիպչոգեին՝ 2 ժամ 1 րոպե 39 վայրկյան։ Կիպչոգեն այս արդյունքը ցույց է տվել անցած տարվա Բեռլինյան մարաթոնում։ Այս տարի նա չէր մասնակցում եւ պատրաստվում է հոկտեմբերի 12-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիենայում անցկացվելիք մարաթոնյան վազքին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում