10:26  ,  29 սեպտեմբերի, 2019

Սերխիո Ռամոս․ Կարծում եմ՝ «Ռեալը» ճիշտ ուղու վրա է

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը մեկնաբանել է «Աթլետիկոյի» հետ ոչ ոքի (0։0) արդյունքը Իսպանիայի առաջնության 7-րդ տուրում։

««Աթլետիկոյի» հետ հանդիպումները միշտ ֆիզիկապես ծանր են։ Այս ստադիոնում շատ բարդ է խաղալ, եւ այդ պատճառով «Ռեալի» համար կարեւոր էր գոլ բաց չթողնել։

Հարձակման ժամանակ բարդ էր գոլային պահեր ստեղծել, քանի որ մրցակիցը շատ քիչ տարածություն էր տալիս։ Դժգոհ ենք արդյունքից, քանի որ ցանկանում էինք վաստակել 3 միավոր։

Համառ աշխատանք ենք կատարում պաշտպանության գործողությունների վրա։ Լավ է, որ ամեն ինչ ստացվում է։ Կարծում եմ՝ «Ռեալը» ճիշտ ուղու վրա է»,- Ռամոսի խոսքը մեջբերում է AS-ը։

Արքայական թիմը 15 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Աթլետիկոն» 14 միավորով երրորդն է։ 14 միավոր ունի նաեւ գոլերի տարբերությամբ երկրորդ տեղում ընթացող «Գրանադան»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English