00:25  ,  29 սեպտեմբերի, 2019

Քրիստիան Քոուլմանը՝ 100 մետր վազքի աշխարհի չեմպիոն

Քաթարի մայրաքաղաք Դոհայում անցկացվող աթլետիկայի աշխարհի առաջնությունում տեղի ունեցավ տղամարդկանց 100 մետր վազքի եզրափակիչը։

Աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճեց ամերիկացի Քրիստիան Քոուլմանը։ Նա ցույց տվեց մրցաշրջանի լավագույն արդյունքը՝ 9,76 վայրկյան։

Երկրորդ տեղը գրավեց ամերիկացի Ջասթին Գեթլինը՝ 9,89։

Երրորդ տեղում է կանադացի Անդրե դե Գրասը՝ 9,90 վայրկյան։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս