22:25  ,  28 սեպտեմբերի, 2019

«Մանչեսթեր Սիթին» հաղթեց Լիվերպուլում (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 7-րդ տուրում չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորությամբ Լիվերպուլում մրցեց «Էվերտոնի» հետ եւ առավելության հասավ 3։1 հաշվով։

Հյուրերի կազմում աչքի ընկան հարձակվողներ, բրազիլացի Գաբրիել Ժեզուսը, ալժիրցի Ռիյադ Մահրեզը եւ անգլիացի Ռահիմ Ստերլինգը։

«Մանչեսթեր Սիթին» 16 միավորով երկրորդ տեղում է եւ առաջատար «Լիվերպուլից» հետ է 5 միավոր։

«Էվերտոնը» 15-րդն է՝ 7 միավոր։

Անգլիայի առաջնություն, 7-րդ տուր

«Էվերտոն» - «Մանչեսթեր Սիթի»՝ 1։3 (տեսանյութ)

Դոմինիկ Կալվերտ-Լյուին, 33 - Գաբրիել Ժեզուս, 24, Ռիյադ Մահրեզ, 71, Ռահիմ Ստերլինգ, 85

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում