19:53  ,  28 սեպտեմբերի, 2019

«Տոտենհեմի» եւ «Չելսիի» առավելությամբ (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 7-րդ տուրում Լոնդոնի «Տոտենհեմը» սեփական խաղադաշտում մրցեց «Սաութհեմփթոնի» հետ եւ հաղթանակ տարավ 2։1 հաշվով, թեեւ 31-րդ րոպեին հանդես էր գալիս 10 ֆուտբոլիստներով։ Երկու դեղին քարտի համար հեռացվեց կոտդիվուարցի պաշտպան Սերժ Օրյեն։ Արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյի ղեկավարած թիմին հաղթանակ բերեցին ֆրանսիացի կիսապաշտպան Տանգայ Նդոմբելեի եւ անգլիացի հարձակվող Հարի Քեյնի գոլերը։

«Չելսին» անգլիացի Ֆրենկ Լեմպարդի գլխավորությամբ տանն առավելության հասավ «Բրայթոնի» նկատմամբ։ Աչքի ընկան իտալացի կիսապաշտպան Ժորժինյոն եւ բրազիլացի հարձակվող Վիլիանը։

«Վեստ Հեմը» հյուրընկալվելիս 2։2 հաշվով խաղաց «Բորնմութի» հետ։

«Վեստ Հեմը» 12 միավորով երրորդն է, «Տոտենհեմը», «Չելսին» ու «Բորնմութը» վաստակել են 11-ական միավոր։

Անգլիայի առաջնություն, 7-րդ տուր

«Չելսի» - «Բրայթոն»՝ 2։0 (տեսանյութ)

Ժորժինյո, 50, 11մ, Վիլիան, 76

«Տոտենհեմ» - «Սաութհեմփթոն»՝ 2։1 (տեսանյութ)

Տանգայ Նդոմբելե, 24, Հարի Քեյն, 43 - Դենի Ինգս, 39

Սերժ Օրյե («Տոտենհեմ») 31, երկրորդ դեղին քարտ

«Բորնմութ» - «Վեստ Հեմ»՝ 2։2

Ջոշուա Քինգ, 17, Կալում Ուիլսոն, 46 - Անդրեյ Յարմոլենկո, 10, Աարոն Քրեսվել, 74

«Էվերթոն» - «Մանչեսթեր Սիթի»՝ 20:30 (Երևանի ժամանակ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում