19:51  ,  28 սեպտեմբերի, 2019

«Բարսելոնայի» հաղթանակը Խետաֆեում

Իսպանիայի առաջնության 7-րդ տուրում «Բարսելոնան» Խետաֆեում մրցեց համանուն թիմի հետ։ Իսպանացի Էռնեստո Վալվերդեի գլխավորած թիմը տարավ երկրորդ անընդմեջ հաղթանակը Պրիմերայում։

Կատալոնական թիմն առավելության հասավ 2։0 հաշվով ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսի եւ իսպանացի պաշտպան Խունիոր Ֆիրպոյի գոլերի շնորհիվ։

«Բարսելոնան» 13 միավորով երկրորդ տեղում է։ Առաջատար «Ռեալը։ 6 խաղից հետո ունի 14 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 7-րդ տուր

«Խետաֆե» - «Բարսելոնա»՝ 0։2 (տեսանյութ)

Լուիս Սուարես, 41,  Խունիոր Ֆիրպո, 49

Հեռացում՝ Կլեման Լենգլե («Բարսելոնա»), 82, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում