19:22  ,  28 սեպտեմբերի, 2019

«Բավարիան» հաղթեց եւ առաջինն է, օրվա արդյունքներ (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 6-րդ տուրում չեմպիոն Մյունխենի «Բավարիան» հյուրընկալվեց «Պադերբորնին»։ Խորվաթ Նիկո Կովաչի ղեկավարած թիմն առավելության հասավ 3։2 հաշվով։ Չեմպիոնների կազմում աչքի ընկան գերմանացի կիսապաշտպան Սերժ Գնաբրին, բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն եւ լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին։

«Բավարիան» 14 միավարով առաջին տեղում է։ 1-ական միավոր քիչ ունեն «Շալկեն», «ՌԲ Լայպցիգը», Մյոնխենգլադբախի «Բորուսիան» եւ Լեւերկուզենի «Բայերը»։

Գերմանիայի առաջնություն, 6-րդ տուր

«Պադերբորն» - «Բավարիա»՝ 2։3 (տեսանյութ)

Կայ Պրյոգեր, 68,  Ջամիլու Քոլինս, 84 – Սերժ Գնաբրի, 15, Ֆիլիպե Կոուտինյո, 55, Ռոբերտ Լեւանդովսկի, 79

«ՌԲ Լայպցիգ» - «Շալկե 04»՝ 1։3

Էմիլ Ֆորսբերգ, 83 - Սալիֆ Սանե, 29, Ամին Արիտ, 43, 11մ, Ռաբի Մատոնդո, 58

«Աուգսբուրգ» - «Բայեր Լևերկուզեն»՝ 0։3

Ֆլորիան Նիդերլեխներ, 34, ինքնագոլ, Քեւին Ֆոլանդ, 76, Կայ Հավերց, 85

«Հոֆենհայմ» - «Բորուսիա Մյունխենգլադբախ»՝ 0։3

Ալասան Պլեա, 43, Մարկու Տյուրամ, 65, Ֆլորիան Նոյհաուս, 83

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով