18:51  ,  28 սեպտեմբերի, 2019

Պյանիչի եւ Ռոնալդուի գոլերը հաղթանակ բերեց «Յուվենտուսին» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 6-րդ տուրում չեմպիոն Թուրինի «Յուվենտուսը» տանը մրցեց ՍՊԱԼ-ի հետ։ Իտալացի Մաուրիցիո Սարիի գլխավորած թիմն առավելության հասավ 2:0 հաշվով։

45-րդ րոպեին հաշիվը բացեց բոսնիացի կիպաշտպան Միրալեմ Պյանիչը, որն արդյունավետ օգտագործեց գերմանացի կիսապաշտպան Սամի Խեդիրայի փոխանցումը։

78-րդ րոպեին արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալայի փոխանցումից հետո աչքի ընկավ պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։

«Յուվենտուսը» 16 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը, սակայն 1 միավոր քիչ ունեցող եւ երկրորդ տեղում ընթացող Միլանի «Ինտերը» մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Ինտերը» սեպտեմբերի 28-ին կհյուրընկալվի «Սամպդորիային»։ Այդ հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20։00-ին։ ՍՊԱԼ-ը 3 միավորով վերջին տեղում է։

Իտալիայի առաջնություն, 6-րդ տուր

«Յուվենտուսը» - ՍՊԱԼ՝ 2։0 (տեսանյութ)

Միրալեմ Պյանիչ, 45, Ռոնալդու, 78

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս