20:18  ,  28 սեպտեմբերի, 2019

Բուֆոնը գերազանցեց Մալդինիի ռեկորդը

Թուրինի «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը, մասնակցելով ՍՊԱԼ-ի դեմ Իտալիայի առաջնության 6-րդ տուրի հանդիպմանը, գերազանցեց «Միլանի» լեգենդ Պաոլո Մալդինիի ռեկորդը։

41-ամյա իտալացի դարպասապահը 903-րդ հանդիպումն անցկացրեց ակումբային մակարդակում եւ իտալացի ֆուտբոլիստներից ռեկորդակիր է։

Մալդինին անցկացրել է 902 հանդիպում՝ բոլորն էլ «Միլանում» (1984-2009)։ Բուֆոնը 903 հանդիպումներն անցկացրել է «Պարմայում», «Յուվենտուսում» եւ ֆրանսիական ՊՍԺ-ում։

Իտալիայի առաջնությունում անցկացրած հանդիպումների քանակով Մալդինին առաջատար է՝ 647։ Բուֆոնն անցկարցել է 640 հանդիպում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում