17:22  ,  28 սեպտեմբերի, 2019

«Լիվերպուլը» դժվարությամբ հաղթեց «Շեֆիլդին» (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 7-րդ տուրում առաջատար «Լիվերպուլը» հյուրընկալվել էր «Շեֆիլդ Յունայթեդին»: Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը մեծ դժվարությամբ կարողացավ հերթական 3 միավորը վաստակել:

«Լիվերպուլի» միակ գոլը խաղի 70-րդ րոպեին խփեց հոլանդացի կիսապաշտպան Ջորջինյո Վիյնալդումը:

«Լիվերպուլը» 21 հնարավորից վաստակել է 21 միավոր և կշարունակի գլխավորել Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը: «Շեֆիլդ Յունայթեդը» 8 միավորով 10-րդ տեղում է:

ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անգլիայի առաջնություն, 7-րդ տուր

«Շեֆիլդ Յունայթեդ» - «Լիվերպուլ»՝ 0:1

Ջորջինյո Վիյնալդում, 70

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս