16:53  ,  28 սեպտեմբերի, 2019

«Վալենսիան» նվազագույն հաշվով հաղթեց «Աթլետիկին»

Իսպանիայի առաջնության 7-րդ տուրում «Վալենսիան» «Սան Մամես» ստադիոնում հյուրընկալվել էր Բիլբաոյի «Աթլետիկին»: Ալբերտ Սելադեսի գլխավորած թիմը նվազագույն առավելությամբ հաղթանակ տարավ:

Հանդիպման միակ գոլը խաղի 26-րդ րոպեին խփեց «Վալենսիայի» ռուսաստանցի կիսապաշտպան Դենիս Չերիշևը:

«Վալենսիան» այժմ 9 միավորով ժամանակավորապես 9-րդն է մրցաշարային աղյուսակում: «Աթլետիկ Բիլբաոն» 12 միավորով չորրորդ տեղում է:

Իսպանիայի առաջնություն, 7-րդ տուր

«Աթլետիկ Բիլբաո» - «Վալենսիա»՝ 0:1

Դենիս Չերիշև, 26

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով