18:13  ,  28 սեպտեմբերի, 2019

Գվարդիոլա. «Մանչեսթեր Սիթին» ձմռանը ձեռքբերումներ չի ունենա

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում չի պատրաստվում նոր ֆուտբոլիստներ ձեռք բերել, հայտնել է թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան:

«Ամռանը մենք հնարավորություն չունեցանք շատ գումար ծախսել ֆուտբոլիստների ձեռքբերման վրա: Իրավիճակը չի փոխվել: Ձմռանը «Մանչեսթեր Սիթին» ձեռքբերումներ չի ունենա:

Գոհ եմ այն կազմից, որն ունեմ իմ տրամադրության տակ: Կարծում եմ, որ այս կազմով հնարավոր է հաղթանակների հասնել»,- իսպանացի մասնագետի խոսքը փոխանցում է Sky Sports-ը:

Հիշեցնենք, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Մանչեսթեր Սիթին» 2 խոշոր տրանսֆեր է իրականացրել: Անգլիական ակումբի կազմը համալրել են «Աթլետիկո Մադրիդի» կիսապաշտպան Ռոդրին և Թուրինի «Յուվենտուսի» պաշտպան Ժոաո Կանսելոն, որոնց տեղափոխության դիմաց մանչեսթերյան ակումբը ծախսել է շուրջ 130 միլիոն եվրո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում