15:16  ,  28 սեպտեմբերի, 2019

«Արսենալի» ղեկավարությունը որոշում է ընդունել Օզիլի ապագայի վերաբերյալ

Լոնդոնի «Արսենալի» ղեկավարությունը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում պատրաստ է հրաժարվել թիմի կիսապաշտպան Մեսութ Օզիլի ծառայություններից, հայտնում է Calciomercato-ն:

«Արսենալի» ղեկավարությունը դժգոհ է Օզիլի մրցելույթներից և ֆինանսապես գրավիչ առաջարկ ստանալու դեպքում պատրաստ է վաճառել ֆուտբոլիստի տրանսֆերը:

Օզիլի պայմանագիրն «Արսենալի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիս: 

Գերմանիայի հավաքականի նախկին կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանում խաղադաշտ է դուրս եկել 2 անգամ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս