14:17  ,  28 սեպտեմբերի, 2019

«Էվերտոնը» ցանկանում է անվճար ձեռք բերել Գյոտցեին

Անգլիական «Էվերտոնը» հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիայի» և Գերմանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարիո Գյոտցեի ծառայություններով, հայտնում է Augsburger Allgemeine-ն:

Լիվերպուլյան ակումբն առաջիկայում բանակցություններ կսկսի Գյոտցեի գործակալի հետ՝ ամռանը ֆուտբոլիստին անվճար ձեռք բերելու նպատակով:

Գյոտցեի պայմանագիրը «Բորուսիայի» հետ նախատեսված է մինչև 2020 թվականի ամառ:

Գերմանիայի հավաքականի կիսապաշտպանը «Բորուսիայում» հանդես է եկել 2009-2013 թվականներին, այնուհետև՝ 3 տարի անցկացրել «Բավարիայում» և կրկին վերադարձել «Բորուսիա»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English