12:13  ,  28 սեպտեմբերի, 2019

«Ռեալի» 10 ֆուտբոլիստ դոպինգ նմուշ է հանձնել

Սեպտեմբերի 28-ին տեղի ունենալիք Մադրիդի «Աթլետիկոյի» հետ խաղից առաջ «Ռեալի» միանգամից 10 ֆուտբոլիստ դոպինգ նմուշ է հանձնել, հայտնում է Marca-ն:

Սեպտեմբերի 27-ին տեղի ունեցած մարզման ընթացքում «Ռեալի» մարզաբազա են այցելել ՈւԵՖԱ-ի ներկայացուցիչները և ընտրել այն ֆուտբոլիստներին, որոնք պետք է դոպինգ նմուշ հանձնեն:

Այս շաբաթ «Ռեալի» ֆուտբոլիստներն արդեն երկրորդ դոպինգ նմուշն են հանձնել:

«Աթլետիկո Մադրիդ» - «Ռեալ Մադրիդ» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով