11:44  ,  28 սեպտեմբերի, 2019

Գվարդիոլա. ժեզուսն իսկական գազան է

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է թիմի բրազիլացի հարձակվող Գաբրիել Ժեզուսի մասին:

«Ես որևէ խնդիր չունեմ Ժեզուսի հետ: Նա ցանկանում է խաղաժամանակ ստանալ, սակայն պետք է հասկանա, որ «Մանչեսթեր Սիթիում» մրցակցությունը մեծ է:

Գոհ եմ Ժեզուսի խաղից: Նա իսկական գազան է: Վստահ եմ, որ Ժեզուսը դեռ կստանա իր հնարավորությունը»,- Goal.com-ի հաղորդմամբ՝ ասել է Գվարդիոլան:

Տեղեկացնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Ժեզուսը մասնակցել է 6 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English