Միլանի «Ինտերի» պաշտպան Դիեգո Գոդինը խոսել է ընթացիկ մրցաշրջանում կատալոնական «Բարսելոնայի» խաղի մասին, որի հետ «Ինտերը» Չեմպիոնների լիգայի խմբային փուլում ընդգրկված է նույն խմբում:
«Ես շատ հանդիպումներ եմ անցկացրել «Կամպ Նոու» ստադիոնում և գիտեմ, թե ինչքան վտանգավոր է «Բարսելոնան»: Կարծում եմ, որ Չեմպիոնների լիգայում «Բարսելոնան» ավելի վստահ կգործի, քան Լա Լիգայում:
«Բարսելոնան» առանց Մեսիի այլ թիմ է: Երբ Մեսին խաղադաշտում է, «Բարսելոնան» էլ ավելի վտանգավոր է դառնում»,- Գոդինի խոսքը փոխանցում է Marca-ն:
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» «Ինտերի» հետ կմրցի հոկտեմբերի 2-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում