22:43  ,  27 սեպտեմբերի, 2019

Սիսոկոն նոր պայմանագիր է կնքել «Տոտենհեմի» հետ

Անգլիական «Տոտենհեմը» հայտարարել է թիմի ֆրանսիացի կիսապաշտպան Մուսա Սիսոկոյի հետ նոր պայմանագիր կնքելու մասին:

Նոր պայմանագրով Սիսոկոն կստանա ավելի բարձր աշխատավարձ, իսկ պայմանագրի ժամկետը նախատեսված կլինի մինչև 2023 թվականի հունիս:

«Շատ ուրախ եմ, որ նոր պայմանագիր եմ կնքել «Տոտենհեմի» հետ: Ակումբը վստահում է ինձ, և ես ամեն ինչ կանեմ, որպեսզի արդարացնեմ բոլորի սպասելիքները»,- Սիսոկոյի խոսքը փոխանցում է «Տոտենհեմի» մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Սիսոկոն «Տոտենհեմում» հանդես է գալիս 2016 թվականից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English