22:15  ,  27 սեպտեմբերի, 2019

Պոգբայի մասնակցությունն «Արսենալի» հետ խաղին վտանգված է

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը հայտարարել է, որ թիմի կիսապաշտպան Պոլ Պոգբան վնասվածքի պատճառով, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի «Արսենալի» հետ խաղին:

«Պոգբան «Ռոչդեյլի» հետ հրաշալի հանդիպում անցկացրեց, սակայն վնասվածք ստացավ: Կարծում եմ, որ նա չի կարողանա մասնակցել «Արսենալի» հետ խաղին»,- Սուլշերի խոսքը փոխանցում է Daily Mail-ը:

Ընթացիկ մրցաշրջանում Պոգբան «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում մասնակցել է 5 հանդիպման՝ դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ:

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Արսենալ» հանդիպումը տեղի կունենա սեպտեմների 30-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս