19:13  ,  27 սեպտեմբերի, 2019

Իսկոն և Մոդրիչը պատրաստ են «Աթլետիկոյի» հետ խաղին

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպաններ Լուկա Մոդրիչն ու Իսկո Ալարկոնը կարող են մասնակցել Իսպանիայի առաջնության 7-րդ տուրի՝ «Աթլետիկոյի» հետ խաղին, տեղեկացնում է Marca-ն:

Սեպտեմբերի 27-ին իսպանացի և խորվաթ կիսապաշտպանները լիարժեք մարզում են անցկացրել «Ռեալի» կազմում: 

«Աթլետիկոյի» հետ խաղին Մոդրիչի և Իսկոյի մասնակցության վերաբերյալ վերջնական որոշում պետք է ընդունի Արքայական ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը:

«Աթլետիկո Մադրիդ» - «Ռեալ Մադրիդ» հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 29-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English