21:40  ,  27 սեպտեմբերի, 2019

Ալիսոն Բեքերը վերսկսել է մարզումները

Անգլիական «Լիվերպուլի» դարպասապահ Ալիսոն Բեքերը շուտով խաղադաշտ կվերադառնա, տեղեկացրել է ակումբի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը:

«Ալիսոնը վնասվածք ստանալուց հետո առաջին մարզումն է անցկացրել: Նա չի մարզվել ընդհանուր խմբում, սակայն բժիշկները գոհ են նրա ապաքինման ընթացքից: Կարծում եմ, որ արդեն կիրակի Ալիսոնը կկարողանա մարզվել իր խաղընկերների կողքին»,- Կլոպի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:

Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույն դարպասապահ Ալիսոն Բեքերը վնասվածք էր ստացել Պրեմիեր լիգայի առաջին տուրի՝ «Նորվիչի» հետ խաղում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով