18:04  ,  27 սեպտեմբերի, 2019

Էմերին ընտրել է «Արսենալի» նոր ավագին

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին թիմի կիսապաշտպան Գրանիտ Ջակային ընտրել է թիմի ավագ, հայտնում է BBC-ն:

Իր ընտրության մասին Էմերին «Արսենալի» ֆուտբոլիստներին տեղեկացրել է սեպտեմբերի 27-ին տեղի ունեցած մարզման ընթացքում: Էմերին դեռևս որոշում չի ընդունել թիմի երկրորդ և երրորդ ավագների վերաբերյալ:

Գրանիտ Ջական «Արսենալում» հանդես է գալիս 2016 թվականից:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Արսենալի» ֆուտբոլիստները թիմի նոր ավագին ընտրել են փակ քվեարկության միջոցով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English