00:58  ,  27 սեպտեմբերի, 2019

«Միլանը» պարտվեց «Տորինոյին» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 5-րդ տուրում «Օլիմպիկո դի Տորինո» ստադիոնում «Միլանը» մրցում էր «Տորինոյի» հետ: Մարկո Ջամպաոլոյի գլխավորած թիմը պարտություն կրեց 1:2 հաշվով:

Խաղի հաշիվը 18-րդ րոպեին 11 մետրանոց հարվածից բացեց «Միլանի» լեհ հարձակվող Կրիշտով Պիատեկը: Իտալացի հարձակվող Անդրեա Բելոտին 5 րոպեում 2 գնդակ ուղարկեց «Միլանի» դարպասը և հաղթանակ ապահովեց «Տորինոյի» համար:

5-րդ տուրի ավարտից հետո «Տորինոն» ունի 9 միավոր և 6-րդն է մրցաշարային աղյուսակում: «Միլանը» 5-րդ խաղում երրորդ պարտությունը կրեց և 6 միավորով 13-րդ տեղում է:

ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իտալիայի առաջնություն, 5-րդ տուր

«Տորինո» - «Միլան»՝ 2:1

Անդրեա Բելոտի, 72, 76 - Կրիշտով Պիատեկ, 18 (11մ.)

Հեռացում

«Միլան». Պեպե Ռեյնա, 72

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով