00:18  ,  27 սեպտեմբերի, 2019

Ֆերնանդո Տորեսը ներկա է եղել «Աթլետիկոյի» մարզմանը

Մադրիդի «Աթլետիկոյի» նախկին ֆուտբոլիստ Ֆերնանդո Տորեսը սեպտեմբերի 26-ին ներկա է եղել իր նախկին ակումբի մարզմանը, հայտնում է Mundo Deportivo-ն:

Տորեսը հաջողություն է մաղթել «Աթլետիկոյին» Իսպանիայի առաջնության 7-րդ տուրի՝ «Ռեալի» հետ խաղում:

Ֆերնանդո Տորեսն «Աթլետիկոյում» հանդես է եկել 2001-2007 և 2016-2018 թվականներին:

Հիշեցնենք, որ «Աթլետիկո Մադրիդ» - «Ռեալ Մադրիդ» հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 29-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում