21:32  ,  26 սեպտեմբերի, 2019

«Փյունիկ» - «Լոռի»՝ 3:1 (ֆոտո)

Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբի 8-րդ տուրում փոխչեմպիոն «Փյունիկը» մրցեց Վանաձորի «Լոռիի» հետ: Ալեքսանդր Տարխանովի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 3:1 հաշվով:

«Փյունիկի» կազմից գոլերի հեղինակ դարձան Սալոմոն Նիրիսարիկեն, Արթուր Միրանյանը և Սթիվեն Ալֆրեդ, իսկ «Լոռիի» միակ գոլը խփեց Ժոնել Դեսիրեն:

Այժմ «Փյունիկը» 12 միավորով 6-րդն է մրցաշարային աղյուսակում: «Լոռին» 13 միավորով երրորդ տեղում է:

Հայաստանի առաջնություն, 8-րդ տուր

«Փյունիկ» - «Լոռի»՝ 3:1

Սալոմոն Նիրիսարիկե, 11, Արթուր Միրանյան, 69, Սթիվեն Ալֆրեդ, 76 - Ժոնել Դեսիրե, 82

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում