Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ռոդրիգո Անտոնիո Ռոդրիգեսը խոսել է Իսպանիայի առաջնության 6-րդ տուրի «Օսասունայի» հետ խաղի, նաև Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոնալդոյի մասին:
«Մենք լավ հանդիպում անցկացրեցինք և կարևոր միավորներ վաստակեցինք: Այժմ Իսպանիայի առաջնության առաջին տեղում ենք, սակայն պետք է ավելի զգույշ գործենք: Շատ ուրախ եմ, որ կարողացա դառնալ գոլի հեղինակ:
Ինձ պետք չէ համեմատել Ռոնալդոյի հետ: Նա ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկն է»,- ասել է 19-ամյա կիսապաշտպանը:
Հիշեցնենք, որ «Ռեալը» հաղթանակ տարավ «Օսասունայի» նկատմամբ 2:0 հաշվով:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում