23:50  ,  26 սեպտեմբերի, 2019

Ռոդրիգո. Ինձ պետք չէ համեմատել Ռոնալդոյի հետ

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ռոդրիգո Անտոնիո Ռոդրիգեսը խոսել է Իսպանիայի առաջնության 6-րդ տուրի «Օսասունայի» հետ խաղի, նաև Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոնալդոյի մասին:

«Մենք լավ հանդիպում անցկացրեցինք և կարևոր միավորներ վաստակեցինք: Այժմ Իսպանիայի առաջնության առաջին տեղում ենք, սակայն պետք է ավելի զգույշ գործենք: Շատ ուրախ եմ, որ կարողացա դառնալ գոլի հեղինակ:

Ինձ պետք չէ համեմատել Ռոնալդոյի հետ: Նա ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկն է»,- ասել է 19-ամյա կիսապաշտպանը:

Հիշեցնենք, որ «Ռեալը» հաղթանակ տարավ «Օսասունայի» նկատմամբ 2:0 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում