23:16  ,  26 սեպտեմբերի, 2019

Ազար. Անհամբերությամբ սպասում եմ «Աթլետիկոյի» հետ խաղին

Մադրիդի «Ռեալի» բելգիացի հարձակվող Էդեն Ազարը խոսել է Իսպանիայի առաջնության 7-րդ տուրի «Աթլետիկոյի» հետ խաղի մասին:

«Ցանկացած դերբիից առաջ միշտ հետաքրքիր զգացողություններ են լինում ֆուտբոլիստների մոտ: Ես անհամբերությամբ եմ սպասում «Աթլետիկոյի» հետ խաղին: Ցանկանում եմ գոլեր խփել և ուրախացնել «Ռեալի» երկրպագուներին:

«Աթլետիկոյի» կազմում հանդես է գալիս իմ ընկերը՝ Դիեգո Կոստան, և կարծում եմ, որ շատ հետաքրքիր կլինի նրա դեմ խաղալը»,- Ազարի խոսքը փոխանցում է Marca-ն:

Հիշեցնենք, որ «Աթլետիկո Մադրիդ» - «Ռեալ Մադրիդ» հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 29-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում