20:36  ,  26 սեպտեմբերի, 2019

Մեսիի ապաքինման նախնական ժամկետը

Կատալոնական «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին վնասվածքի պատճառով կարող է խաղադաշտ դուրս չգալ շուրջ 1 ամիս, հայտնում է El Chiriniguito-ն:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Մեսիի մոտ ախտորոշվել է ձախ ազդրի առբերող մկանի ձգում, սակայն «Բարսելոնայի» մամուլի ծառայությունը չէր նշել, թե որքան ժամանակ կպահանջվի Մեսիի ապաքինման համար:

Մեսին ստիպված կլինի բաց թողնել Իսպանիայի առաջնությունում «Խետաֆեի», «Սևիլիայի» և «Էյբարի», իսկ Չեմպիոնների լիգայում՝ «Ինտերի» և «Սլավիայի» հետ հանդիպումները:

Հիշեցնենք, որ Մեսին վնասվածք էր ստացել Իսպանիայի առաջնության 6-րդ տուրի «Վիլյառեալի» հետ խաղում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով