17:39  ,  26 սեպտեմբերի, 2019

ԻՖՖ-ն հրապարակել է Գրիզմանի տրանսֆերի գործի որոշումը, «Բարսելոնան» բողոքարկել է

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան ավարտել է կատալոնական «Բարսելոնայի» նորեկ Անտուան Գրիզմանի տեղափոխության գործարքի հետաքննությունը, հաղորդում է Mundo Deportivo-ն:

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան մեղավոր է ճանաչել «Բարսելոնային» Գրիզմանի հետ նախատեսված ժամկետից շուտ բանակցություններ սկսելու համար և տուգանել է կատալոնական ակումբին 300 եվրոյով:

«Բարսելոնան» կբողոքարկի Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի որոշումը:

Հիշեցնենք, որ 28-ամյա ֆրանսիացի հարձակվողի համար «Բարսելոնան» «Աթլետիկոյին» վճարել է 120 միլիոն եվրո: Մադրիդյան ակումբը պահանջում էր ևս 80 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում