15:49  ,  26 սեպտեմբերի, 2019

ԱԱ-2019․ Սիմոն Մարտիրոսյանն առաջինն է պոկում վարժությունում աշխարհի ռեկորդով (Live)

Թաիլանդում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի առաջատար Սիմոն Մարտիրոսյանը 109 կգ քաշայինների պոկում վարժությունում գրավեց առաջին տեղը՝ բարձրացնելով 199 կգ (Live): Նա սահմանեց նաեւ այս վարժության աշխարհի ռեկորդ։

Մի քանի րոպե հետո կմեկնարկի հրում վարժության մրցումը։ Սիմոն Մարտիրոսյանը պատվիրել է ամենաբարձր քաշը՝ 230։

22-ամյա Սիմոն Մարտիրոսյանը 2016թ․ Ռիոյի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն է, 2018թ․ աշխարհի չեմպիոն եւ ռեկորդակիր, 2017 եւ 2019 թվականների Եվրոպայի չեմպիոն, աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն, Համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն, Եվրոպայի Մ-20 չեմպիոն եւ ռեկորդակիր, Եվրոպայի Մ-23 չեմպիոն եւ Նանջինգ-2014 պատանեկան Օլիմպիական խաղերի չեմպիոն: Ապրիլին Բաթումիում այս տարվա Եվրոպայի առաջնությունում Սիմոն Մարտիրոսյանը չեմպիոնի կոչումը նվաճեց երկամարտի 427 (192+235) կգ-ով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում