00:56  ,  26 սեպտեմբերի, 2019

«Ռեալը» դարձավ առաջատար, ՊՍԺ-ն անակնկալ պարտություն կրեց (տեսանյութ)

Մադրիդի «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում «Ռեալն» Իսպանիայի առաջնության 6-րդ տուրում մրցում էր «Օսասունայի» հետ: Զինեդին Զիդանի գլխավորած թիմը 2:0 հաշվով հաղթանակ տարավ և, շրջանցելով Բիլբաոյի «Աթլետիկին» և Մադրիդի «Աթլետիկոյին», բարձրացավ մրցաշարային աղյուսակի առաջին տեղ:

Արքայական ակումբի առաջին գոլը խաղի 36-րդ րոպեին խփեց Վինիսիուս Ժունիորը: 72-րդ րոպեին Ռոդրիգոն կրկնապատկեց իր թիմի առավելությունը:

Այժմ «Ռեալը» վաստակած 14 միավորով մրցաշարային աղյուսակի առաջին տեղում է:

Ֆրանսիայի առաջնության 7-րդ տուրում «Պարկ դե Պրենս» ստադիոնում ՊՍԺ-ն ընդունել էր «Ռեյմսին»: Թոմաս Տուխելի թիմը 0:2 հաշվով պարտություն կրեց:

«Ռեյմսի» առաջին գոլի հեղինակ դարձավ Գամբիայի հավաքականի կիսապաշտպան Ասան Կամարան, իսկ ավելացված ժամանակի երկրորդ րոպեին իր թիմի առավելությունը կրկնապատկեց Բույայե Դիյան:

7-րդ տուրից հետո ՊՍԺ-ն 15 միավորով կշարունակի գլխավորել Ֆրանսիայի առաջնության մրցաշարային աղյուսակը: «Անժեն», որը երկրորդ տեղում է, ևս ունի 15 միավոր:

Իսպանիայի առաջնություն, 6-րդ տուր

«Ռեալ Մադրիդ» - «Օսասունա»՝ 2:0 (տեսանյութ)

Վինիսիուս Ժունիոր, 36, Ռոդրիգո, 72

Ֆրանսիայի առաջնություն, 7-րդ տուր

ՊՍԺ - «Ռեյմս»՝ 0:2 (տեսանյութ)

Ասան Կամարա, 29, Բուլայե Դիյա, 90+2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով