09:10  ,  26 սեպտեմբերի, 2019

Կես տարի անց «Ռեալում» դարձյալ գոլ խփած Վինիսիուսն արտասվել է (ֆոտո)

Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը Իսպանիայի առաջնության 6-րդ տուրի խաղում (2։0) գրավել է «Օսասունայի» դարպասը։

19-ամյա ֆուտբոլիստն արտասվել է գոլը խփելուց հետո։ Վինիսիուսը նախորդ անգամ Արքայական թիմում գոլ խփել էր փետրվարին «Ալավեսին», «Ռեալը» հաղթել էր 3։0 հաշվով։

Երկրորդ մրցաշրջանը Մադրիդում անցկացնող Վինիսիուսը խփել է 5 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում