23:42  ,  25 սեպտեմբերի, 2019

Զիդանը ցանկանում է, որ Մոդրիչը մասնակցի մադրիդյան դերբիին

Մադրիդի «Ռեալի» մարզչական շտաբը հույս ունի, որ թիմի խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը կկարողանա մասնակցել Իսպանիայի առաջնության 7-րդ տուրի՝ «Աթլետիկոյի» հետ խաղի, հայտնում է AS-ը:

Մոդրիչը վնասվածք էր ստացել Խորվաթիայի ազգային հավաքականի կազմում՝ Եվրոպայի առաջնության որակավորման փուլի խաղերի ընթացքում: 

Մոդրիչը «Ռեալի» մարզումներն անցկացնում է ընդհանուր խմբից առանձին՝ անհատական ծրագրով:

«Աթլետիկո Մադրիդ» - «Ռեալ Մադրիդ» հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 29-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում