18:29  ,  25 սեպտեմբերի, 2019

ԱԱ-2019. Սամվել Գասպարյանն ապահովեց առնվազն փոքր բրոնզե մեդալ

Թաիլանդում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում սեպտեմբերի 25-ին 102 կգ քաշային կարգում պայքարը սկսեց Եվրոպայի փոխչեմպիոն Սամվել Գասպարյանը:

Գասպարյանը պոկում վարժությունում գրանցեց երրորդ արդյունքը՝ երրորդ մոտեցմամբ բարձրացնելով 178 կգ: 

Սամվել Գասպարյանն առաջին 2 մոտեցումներով բարձրացրել էր 171 և 175 կգ:

Պոկում վարժությունում առաջին տեղը գրավեց հարավկորեացի Յին Յունսեոնգը, որը բարձրացրեց 181 կգ:

Հրում վարժությունում Սամվել Գասպարյանն առաջին մոտեցմամբ կփորձի բարձրացնել 215 կգ՝ 5 կգ-ով ավելի, քան Յունսեոնգը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս