21:14  ,  25 սեպտեմբերի, 2019

«Յուվենտուսի» պաշտպանը բաց կթողնի 2-3 շաբաթ

Թուրինի «Յուվենտուսի» եզրային պաշտպան Դանիլո դա Սիլվան Իտալիայի առաջնության 5-րդ տուրի՝ «Բրեշիայի» հետ խաղում ստացած վնասվածքի պատճառով խաղադաշտից կբացակայի 2-3 շաբաթով, հայտնում է Իտալիայի չեմպիոնի մամուլի ծառայությունը:

Դանիլոն վնասվածք է ստացել «Բրեշիայի» հետ հանդիպման 19-րդ րոպեին և փոխարինվել:

Հիշեցնենք, որ «Յուվենտուսը» հաղթանակ տարավ «Բրեշիայի» նկատմամբ 2:1 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով