20:16  ,  25 սեպտեմբերի, 2019

Զիդան. Բեյլը շատ կարևոր խաղացող է «Ռեալի» համար

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է թիմի ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլի մասին:

«Բեյլը ամբողջությամբ կենտրոնացած է իր մրցելույթների վրա: Նա շատ է աշխատում և ցանկանում է օգտակար լինել թիմին: Բեյլի գիտի, որ շատ կարևոր խաղացող է մեզ համար:

Բեյլը «Ռեալին» օգնում է ոչ միայն հարձակվելիս, այլ նաև պաշտպանությունում: Շատ կարևոր է, որպեսզի թիմի պաշտպանությունը կազմակերպեն բոլոր ֆուտբոլիստները»,- Զիդանի խոսքը փոխանցում է AS-ը:

Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության 6-րդ տուրի՝ «Օսասունայի» հետ խաղում Զինեդին Զիդանը հանգիստ է տրամադրել Բեյլին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում