18:14  ,  25 սեպտեմբերի, 2019

Նուրմագոմեդովը նոր մարտահրավեր է ստացել

Խառը մենամարտերի թեթև քաշային կարգի չեմպիոն, ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովի հետ մենամարտելու ցանկություն է հայտնել UFC-ի 39-ամյա բրազիլացի մարզիկ Լեոնարդու Սանտոսը:

«Այն մարզիկները, որոնք հավակնում են վիճարկել չեմպիոնի տիտղոսը Խաբիբի հետ, պարտվել են ինձ: Ես օժտված եմ այնպիսի կարողություններով, որ ի վիճակի եմ դժվարեցնել Խաբիբի կյանքը: Դեն Ուայթ, կազմակերպիր իմ և Խաբիբի մենամարտը»,- գրել է Սանտոսը Թվիթերի իր պաշտոնական էջում:

Հիշեցնենք, որ UFC-ի նախագահ Դեն Ուայթը հայտարարել էր, որ դեկտեմբերին ամերիկացի Տոնի Ֆերգյուսոնի հետ մենամարտելուց հետո հնարավոր է համարում Խաբիբ Նուրմագոմեդովի և Քոնոր Մաքգրեգորի միջև ռևանշ մենամարտ անցկացնելը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում