17:50  ,  25 սեպտեմբերի, 2019

Պիկեն՝ «Բարսելոնայի» վատ մրցելույթների պատճառի մասին

Կատալոնական «Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Ժերար Պիկեն խոսել է Իսպանիայի ընթացիկ առաջնությունում և Չեմպիոնների լիգայում իր թիմի անհաջող մրցելույթների մասին:

«Նախամրցաշրջանային հավաքներն իրենց ազդեցությունն են թողել «Բարսելոնայի» խաղի վրա: Մենք ուղևորվեցինք Ճապոնիա, այնուհետև՝ ԱՄՆ: Այս ուղևորությունները ֆիզիկապես շատ են հոգնեցրել մեզ:

«Վիլյառեալի» հետ լավ հանդիպում անցկացրեցինք: Կարծում եմ, որ հաջորդ հանդիպումներն էլ ավելի լավը կլինեն»,- Պիկեի խոսքը մեջբերում է Sport.es-ը:

«Բարսելոնան» Իսպանիայի առաջնության 6-րդ տուրում «Կամպ Նոու» ստադիոնում 2:1 հաշվով հաղթանակի հասավ «Վիլյառեալի» նկատմամբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում