16:48  ,  25 սեպտեմբերի, 2019

ԱԱ-2019․ Տաթեւ Հակոբյանը գրավեց 10-րդ տեղը

Թաիլանդում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում սեպտեմբերի 25-ին Հայաստանի հավաքականից առաջինը մրցահարթակ դուրս եկավ 81 կգ քաշային Տաթեւ Հակոբյանը։ Երկամարտում 23-ամյա մարզուհին հավաքեց 226 կգ եւ գրավեց 10-րդ տեղը։

Պոկում վարժությունում Տաթեւ Հակոբյանը 105 կգ արդյունքով 10-րդն էր, հրում վարժությունում՝ 121 կգ-ով 13-րդն էր։

Աշխարհի չեմպիոն դարձավ կոլումբացի Լեյդի Եսենյա Չիրինոս Լեոնը՝ 247 կգ (105+142)։

Տաթեւ Հակոբյանը 2013թ․ Եվրոպայի Մ-17 առաջնության բրոնզե մեդալակիր է (170 կգ երկամարտի արդյունք), 2017թ․ Եվրոպայի բրոնզե մեդալակիր է: Նույն տարում Եվրոպայի Մ-23 փոխչեմպիոնն է 90 կգ քաշայինների պայքարում (228 կգ երկամարտ): 2018թ․ Հայաստանի չեմպիոնն է 90 կգ քաշայինների պայքարում, նույն տարում Եվրոպայի երիտասարդական չեմպիոնն է 234 կգ երկամարտի արդյունքով: 2018թ․ մեծահասակների աշխարհի առաջնությունն անհաջող էր եղել Տաթեւ Հակոբյանի համար. նա 0  էր ստացել: Այս տարի Բաթումիում անցկացված Եվրոպայի առաջնությունում 87 կգ քաշային կարգում Տաթեւ Հակոբյանը երկամարտի 230 կգ արդյունքով գրավեց չորրորդ տեղը։

Սեպտեմբերի 25-ին աշխարհի առաջնությունում Հայաստանը կներկայացնի նաեւ 102 կգ քաշային Սամվել Գասպարյանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում