IT'S MATCHDAY! @RealMadridEn @CAOsasuna
— Real Madrid C.F. (@realmadriden) September 25, 2019
LaLiga
Matchday 6
Estadio Santiago Bernabéu
21:00 CEST
#RMLiga pic.twitter.com/sBQFGEzh6h
Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հրապարակել է կազմը, որը կմասնակցի «Օսասունայի» դեմ Իսպանայի առաջնության 6-րդ տուրի հանդիպմանը։
Ուելսցի հարձակվող Գարեթ Բեյլը հանգստի հնարավորություն է ստացել, հաղորդում է Արքայական թիմի կայքը։ Վնասվածքներ ունեն Ֆերլան Մենդին, Մարսելոն, Բրահիմ Դիասը ե Մարիանո Դիասը։ Վնասվածքներից հետո վերականգնվել են եւ կազմ են վերադարձել հարձակվողներ Լուկա Յովիչը, Ռոդրիգո Գոեսը եւ Վինիսիուս Ժունիորը։
Դարպասապահներ․ Կուրտուա, Արեոլա, Ալտուբե։
Պաշտպաններ․ Կարվախալ, Միլիտաո, Ռամոս, Վարան, Նաչո, Օդրիոսոլա։
Կիսապաշտպաններ․ Կրոս, Կազեմիրո, Վալվերդե, Խամես Ռոդրիգես։
Հարձակվողներ․ Ազար, Բենզեմա, Վասկես, Յովիչ, Վինիսիուս, Ռոդրիգո։
«Ռեալ» - «Օսասունա» հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 25-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում