14:12  ,  25 սեպտեմբերի, 2019

Աշխարհի գավաթ․ Լեւոն Արոնյան - Մաքսիմ Վաշյե-Լագրավ՝ թայ-բրեյք (Live)

Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում շարունակվող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում հայկական շախմատի առաջատար, աշխարհի կրկնակի գավաթակիր Լեւոն Արոնյանն (2758) ու ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը (2774) պայքարը շարունակում են թայ-բրեյքում։ Երկու հիմնական պարտիաներում գրանցվել է ոչ ոքի։

ՖԻԴԵ-ն ներկայացնում է ուղիղ հեռարձակում մեկնաբանությամբ։

Այս դիմակայության հաղթողը կիսաեզրափակիչում կմրցի ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի (2758) հետ, որը 1,5։0,5 հաշվով հաղթել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ջեֆրին Սյոնգին (2707)։

Կիսաեզրափակիչ է դուրս եկել նաեւ չինացի Դին Լիրենը (2811), որը 1,5։0,5 հաշվով հաղթել է ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկին (2759)։

Դին Լիրենի մրցակիցը կլինի ռուսաստանցի Նիկիտա Վիտյուգովի (2732) եւ չինացի Յանջի Յուի (2763) զույգի հաղթողը։ Երկու պարտիաներից հետո հավասարություն է, եւ Վիտյուգովն ու Յուն եւս թայ-բրեյքում կվիճարկեն կիսաեզրափակիչի ուղեգիրը։

Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 1,6 միլիոն դոլար է։ Գավաթակիրը կստանա 110 հազար դոլար, քառորդ եզրափակիչում պարտություն կրածը՝ 35 հազար դոլար։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում