09:40  ,  25 սեպտեմբերի, 2019

Ռաջաբովը կիսաեզրափակիչում է եւ սպասում է Արոնյան - Վաշյե-Լագրավ դիմակայության հաղթողին

Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում շարունակվող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովը (2758) 1,5։0,5 հաշվով հաղթել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ջեֆրին Սյոնգին (2707) եւ կիսաեզրափակիչում սպասում է հայկական շախմատի առաջատար, աշխարհի կրկնակի գավաթակիր Լեւոն Արոնյանի (2758) ու ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի (2774) դիմակայության հաղթողին։ Արոնյանն ու Վաշյե-Լարգավը երկու ոչ ոքիներից հետո սեպտեմբերի 25-ին պայքարը կշարունակեն թայ-բրեյքում։

Կիսաեզրափակիչ է դուրս եկել նաեւ չինացի Դին Լիրենը (2811), որը 1,5։0,5 հաշվով հաղթել է ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկին (2759)։

Դին Լիրենի մրցակիցը կլինի ռուսաստանցի Նիկիտա Վիտյուգովի (2732) եւ չինացի Յանջի Յուի (2763) զույգի հաղթողը։ Երկու պարտիաներից հետո հավասարություն է, եւ Վիտյուգովն ու Յուն եւս թայ-բրեյքում կվիճարկեն կիսաեզրափակիչի ուղեգիրը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում