00:55  ,  25 սեպտեմբերի, 2019

«Բարսելոնան» հաղթեց «Վիլյառեալին», «Յուվենտուսը»՝ «Բրեշիային», «Մոնակոն»՝ «Նիցային» (տեսանյութ)

Սեպտեմբերի 24-ին Իսպանիայի, Իտալիայի և Ֆրանսիայի առաջնություններում տեղի ունեցան հերթական տուրերի հանդիպումները:

Իսպանիայի առաջնությունում չեմպիոն «Բարսելոնան» «Կամպ Նոու» ստադիոնում ընդունել էր «Վիլյառեալին»: Էռնեստո Վալվերդեի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 2:1 հաշվով: Գոլերի հեղինակ դարձան Անտուան Գրիզմանն ու Արթուր Մելոն: «Վիլյառեալի» կազմից հեռահար հարվածով գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Սանտի Կասորլան:

«Բարսելոնան» այժմ 10 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 4-րդ տեղը:

Իտալիայի առաջնությունում «Յուվենտուսն» արտագնա խաղում ուժերը չափեց «Բրեշիայի» հետ: Թուրինյան ակումբն առանց առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի հաղթանակ տարավ 2:1 հաշվով: Իտալիայի չեմպիոնի կազմից գոլի հեղինակ դարձավ Միրալեմ Պյանիչը: «Բրեշիայից» Ջոն Չանսելյորը դարձավ ինքնագոլի, իսկ Ալֆրեդո Դոնարուման՝ գոլի հեղինակ:

«Յուվենտուսը» 13 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Ինտերը», որը 1 հանդիպում պակաս է անցկացրել «Յուվենտուսից», 12 միավորով երկրորդ տեղում է:

Ֆրանսիայի առաջնության 7-րդ տուրում «Մոնակոն» ընդունել էր «Նիցային»: Հանդիպումն ավարտվեց 3:1 հաշվով: Հատկանշական է, որ «Մոնակոն» 7-րդ տուրից հետո 6 միավորով 17-րդ տեղում է:

Իսպանիայի առաջնություն, 6-րդ տուր

«Բարսելոնա» - «Վիլյառեալ»՝ 2:1 (տեսանյութ)

Անտուան Գրիզման, 6, Արթուր Մելո, 15 - Սանտի Կասորլա, 44

Իտալիայի առաջնություն, 5-րդ տուր

«Բրեշիա» - «Յուվենտուս»՝ 1:2 (տեսանյութ)

Ալֆրեդո Դոնարումա, 4 - Ջոն Չանսելյոր (ինքնագոլ), 40, Միրալեմ Պյանիչ, 63

Ֆրանսիայի առաջնություն, 7-րդ տուր

«Մոնակո» - «Նիցա»՝ 3:1

Ալեքսանդր Գոլովին, 29, 74, Վիսամ Բեն Յեդեր, 80 - Պատրիկ Բյուրներ, 54Վիսամ Բեն Յեդեր, 80

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով



  • Լրահոս