00:04  ,  25 սեպտեմբերի, 2019

Մեսին վնասվածք է ստացել

Կատալոնական «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսին Իսպանիայի առաջնության 6-րդ տուրի՝ «Վիլյառեալի» հետ խաղում վնասվածք է ստացել և փոխարինվել:

Հանդիպման առաջին խաղակեսում Մեսին խաղային դրվագներից մեկում բախվեց մրցակցի ֆուտբոլիստներից մեկին և ստացավ մկանային վնասվածք:

«Բարսելոնայի» առաջատարին երկրորդ խաղակեսում փոխարինեց Ուսման Դեմբելեն:

Հիշեցնենք, որ Մեսին վնասվածքի պատճառով բաց էր թողել շուրջ 2 ամիս և ընթացիկ մրցաշրջանում առաջին հանդիպումն էր անցկացնում «Բարսելոնայի» մեկնարկային կազմում:

Մեսիի վնասվածքի մասին լրացուցիչ տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում