19:44  ,  24 սեպտեմբերի, 2019

Զիդանն՝ իր պաշտոնանկության մասին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն Իսպանիայի առաջնության 6-րդ տուրի՝ «Օսասունայի» հետ հանդիպմանը նախորդած մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է իր հնարավոր պաշտոնանկության, «Ռեալի» մարզավիճակի և թիմի վնասվածքներ ունեցող ֆուտբոլիստների մասին:

«Երբ «Ռեալը» պարտվում է, ինձ պաշտոնանկ են անում, իսկ երբ հաղթում է, ես մնում եմ իմ պաշտոնին: Չեմ մտածում պաշտոնանկության մասին և կենտրոնացած եմ իմ աշխատանքի վրա:

Մենք խաղ առ խաղ էլ ավելի լավ մարզավիճակ ենք ձեռք բերում: Պետք է անսխալ գործենք և ոչ մի միավորի կորուստ չունենանք:

Ինձ անհանգստացնում է «Ռեալում» վնասվածքների քանակը, սակայն ունենք հրաշալի մասնագետներ, որոնք ամեն ինչ անում են ֆուտբոլիստների ապաքինումը հնարավորինս շուտ կազմակերպելու համար»,- Զիդանի խոսքը փոխանցում է Marca-ն:

Հիշեցնենք, որ «Ռեալն» «Օսասունայի» հետ կմրցի սեպտեմբերի 25-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում